Հայաստանը կnրծանման առջև է կանգնած, մեր ազգը դա չի գիտակցում, թմբիրի մեջ է. ակցիայի մասնակից

Մեր ակցիայի իմաստը Հայաստանը փրկելն է, որովհետև մենք այսօր կանգնած ենք ամբողջությամբ վերացման, կործանման առաջ: Ես ցավում եմ, որ մեր ազգը դա չի գիտակցում, ինչ-որ թմբիրի մեջ է: Այս մասին Ազգային ժողովի դիմաց ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նրանք ապօրինի են համարում Միքայել Սրբազանի ազատազրկումը:

«Մեր ազգը միշտ ծնել է հերոսներ, մենք սարսափելի արհավիրքներից հետո միշտ վերելքներ ենք ապրել և հիմա հերոսների ժամանակն է, և ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ ունեն այդ եռքը, նրանց մեջից թող ծնվեն ու վերբարձրանան հերոսները և փրկեն մեր ազգը»,-նշել է նա

Նա նշել է, որ իրենց նախորդ ակցիայից հետո դատարանը հետաձգեց որոշումը, սակայն ոչ համապատասխան պայքարի արդյունքում որոշումը կայացվեց:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031