Վաղարշապատի ավագանու ընտրություններին գլխավորելու եմ «Հաղթանակ» դաշինքը․ Սևակ Խաչատրյան

Վաղարշապատի ավագանու ընտրություններին գլխավորելու եմ «Հաղթանակ» դաշինքը։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է Սևակ Խաչատրյանը, ով նաեւ տեսաուղերձ է հղել։

Նա մասնավորապես, նշել է. «Սիրելի վաղարշապատցիներ, շնորհավորում եմ բոլորիս Էջմիածնի 2710 ամյակի առթիվ:

Հայտնում եմ, որ 2025 թ. նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին գլխավորելու եմ «Հաղթանակ» դաշինքը:

Եկել է հաղթանակների ժամանակը»։

Նշենք, որ Սևակ Խաչատրյանը «ԱՌԱՋ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահն է։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031