Լա Լիգա․ Մբապեն՝ ամսվա լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է իսպանական Լա Լիգայի անցած ամսվա լավագույն խաղացող, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերին ֆրանսիացի ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Այդ հանդիպումներում «Ռեալը» հաղթել է «Ռեալ Սոսիեդադին» (2:1), «Էսպանյոլին» (2:0), «Լեւանտեին» (4։1), պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին» (2:5):

Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ, հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031