Skip to main content

«Հայերը Լեհաստանում». ռուսերեն է թարգմանվել առաջին համապարփակ մենագրությունը լեհահայության մասին

Լեհահայ համայնքի դարավոր պատմության ու գործունեության մասին առաջին համապարփակ աշխատության՝ «Հայերը Լեհաստանում» մենագրության ռուսերեն թարգմանությունն է հրատարակվել: Հայտնի գիտնականներ, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ Կշիշտոֆ Ստոպկայի և Անջեյ Զեմբայի աշխատությունը թարգմանվել է Անիվ հայագիտական ուսումնասիրությունների հիմնադրամի կողմից: Նախաձեռնության հեղինակը գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար, այժմ Ադրբեջանի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանն է: 2018 թվականին, երբ լույս է տեսել լեհերեն աշխատությունը, բարերարը հանձնարարել է այն թարգմանել նաև ռուսերեն:

Շնորհանդեսը տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանում: Գրքում դիտարկվում է հայերի ներկայությունը Լեհաստանում պատմական տարբեր ժամանակաշրջաններում՝ միջնադարյան թագավորությունից մինչև մեր օրերը։ Ուսումնասիրության տարածքային ընդգրկումը շատ ավելի լայն է, քան ժամանակակից Լեհաստանի սահմանները։

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31