Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է ՀՀ 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները:
2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 10 լավագույն շախմատիստների ցանկը գլխավորում է Շանթ Սարգսյանը, երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն է: Եռյակը եզրափակում է Հայկ Մարտիրոսյանը:
Կանանց աղյուսակում առաջատարը Էլինա Դանիելյանն է, նրան հաջորդում են Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը: