Skip to main content

Գևորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը և Հրանտ Բագրատյանը պատասխանելու են քաղաքացիների հարցերին

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը՝ 18։00-ից, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանը և նույն հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը եթերում կպատասխանեն քաղաքացիներին հուզող հարցերին:

«Հարգելի՛ ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցներ, եթե ունեք հարցեր` տնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության, ձեռներեցության և հարակից այլ ոլորտների վերաբերյալ, ապա խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին՝ մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ։

Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Հայաստանի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան ու յութուբյան էջերով, ինչպես նաև Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջով և Առաջինի լրատվական ալիքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31