Այս ամենն ի ցույց է դնում, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում․ Աբրահամյան

Ադրբեջանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ Ստեփանակերտում մնացած հայերից մեկի մասնակցությամբ միջադեպ է եղել` այն ներկայացնելով որպես սադրանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին, ըստ նույն աղբյուրի, ոստիկանների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել, վիրավորվել է նաև վերոնյալ արցախցին:

Դժվար է ասել, թե իրականում ինչ է եղել, սակայն Ադրբեջանում 2023 թվականից հետո մնացած շուրջ 5 տասնյակ հայերի թիվն այս ընթացքում նվազել է, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տասնյակի շրջանակներում է:

Մի մասը ՀՀ են եկել, կա նաև մահացության դեպքեր: Սոցիալական մեդիայի ադրբեջանական հատվածում հաճախ է նկատելի Ստեփանակերտում գտնվող հայերի նկատմամբ ծաղր ու վիրավորանք արտահայտող տեսանյութեր ու չի բացառվում, որ հենց այսպիսի իրավիճակներից մեկն էլ բերել է նման միջադեպի:

Այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որն արտահայտվում է թշնամության և վիրավորանքի էլեմենտներով:

Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում»,-գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930