Գորիսի քաղաքապետը լավ է նայում քաղաքին, շատ գեղեցիկ ու մաքուր է. ՀՀ նախագահ

Գորիսի քաղաքապետը լավ է նայում քաղաքին, շատ գեղեցիկ ու մաքուր է։ Այս մասին Գորիսում շրջելիս նշեց ՀՀ նախգահ Վահագն Խաչատուրյանը։

Դիմելով ԱՄՆ–ից Գորիս եկած ընտանիքի անդամներին նա ասաց. «Ամենակարեւորը՝ ավանդույթը պահպանվի, մարդիկ գան, հանգստանան, հետո կցանկանան մնալ, թող մնան։ Բայց դրա համար ամենակարեւորը խաղաղություն ունենալն է։ Բոլորիս ջանքերով մեզ մոտ անպայման կլինի խաղաղություն»։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ նշեց, որ քաղաքում երեք զբոսայգի են սարքել, որտեղ երեկոյան շատ մեծ ակտիվություն կա. «Երեկոյան ժամերին զոռով ես քայլում, այդքան շատ մարդ կա։ Երեկոյան էլ հավաքվում են թեյախմության, կինոդիտումներ են լինում, հայկական ֆիլմեր են ցուցադրում»։

Նախագահը հետաքրքրվեց. «Զանգեզուր»–ն էլ եք ցույց տալիս, ու ստացավ դրական պատասխան։

մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031