Արամ Սարգսյանի սպանությունը նախապատրաստելու գործով անցնող անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով կա կասկածյալ։

ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի առաջին մասով և 335-ի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների կասկածյալը Արարատի մարզից գործարար Ստեփան Սամվելյանն է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031