Սարդարապատ գյուղում «Օպել»–ն ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: Այրվել է ավտոմեքենան։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031