Ոստիկանները ներխուժել են Դվին համայնք և ձերբակալություններ են իրականացնում (վիդեո)

Հրատապ ահազանգ։ Հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը. Ինձ են դիմել Հ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է Ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան, ով նաեւ տեսանյութեր է հրապարակել։

Նա նաեւ նշել է. «Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930