Skip to main content

Իշխանությանը բացարձակ չի հետաքրքրում Սամվել Կարապետյանի նոր քաղաքական ուժ ստեղծելը. Չախոյան

Իշխանությանը բացարձակ չի հետաքրքրում Սամվել Կարապետյանի նոր քաղաքական ուժ ստեղծելը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Մտահոգում է թերևս այնքանով, որ Ռուսաստանի քաղաքացին փորձում է խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է հարցը, թե արդյոք իշխանությունը արդյոք վախեր ունի այդ նոր ձևավորվող քաղաքական թիմից, 2018-ից մինչև այսօր բավականաչափ մեծ թվով քաղաքական նոր ուժեր են ի հայտ եկել ու ձևավորվել ու տեսել ենք, թե իրենք ինչի են ընդունակ և իրենց պոտենցիալը ինչքանի է հերիքում։

2026-ի ընտրություններին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, բոլորդ կհամոզվեք, թե ինչ աջակցություն ունի գործող իշխանությունը և ինչ աջակցություն ունեն այդ նոր ձևավորովող ուժերը»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031