Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 119 հազ․ դոլարը

Բիթքոինը պատմական նոր առավելագույն մակարդակ է սահմանել՝ գերազանցելով 119 հազար դոլարը, ինչպես հետևում է Binance-ի տվյալներից։

Հուլիսի 13-ին կրիպտոարժույթի արժեքը հասել է 119,216 դոլարի։ Երևանի ժամանակով ժամը 19:26-ի դրությամբ բիթքոինի արժեքն աճել է 1,37%-ով՝ հասնելով 119,015 դոլարի։ Վերջին մեկ ամսվա ընթացքում փոխարժեքն աճել է 12,9%-ով։

Փորձագետները բիթքոինի աճը բացատրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կրիպտոշուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններով և դրա նկատմամբ այլ երկրների ցուցաբերած հետաքրքրությամբ։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից մյուս կրիպտոարժույթների մեծ մասի փոխարժեքները նվազել են 30-50%-ով, գրում է «Կոմերսանտը»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031