Աջարիայի կառավարության նախկին ղեկավարը ինքնասպանության փորձ է կատարել Վրաստանում.բուժման համար նրան տարել են Թուրքիա

Աջարիայի կառավարության նախկին նախագահ Թորնիկե Ռիժվաձեն հրազենային վնասվածքով տեղափոխվել է Թուրքիա՝ բուժման համար, հաղորդում է «Formula» հեռուստաալիքը։

Տեղի ունեցածի հիմնական վարկածը ինքնասպանությունն է։ Հուլիսի 7-ին նա հոսպիտալացվել է կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Բժշկական զննման ժամանակ նրա հագուստի մեջ հայտնաբերվել է «հրաժեշտի նամակ»։ Այնտեղ Ռիժվաձեն, մասնավորապես, գրում է, որ իրեն մեղադրել են կոռուպցիայի և «շահույթ չհետապնդողների» հովանավորչության մեջ։

Ինչպես հաղորդում է Նովոստի Գրուզիան, թուրքական կլինիկա տեղափոխվելու պահին Ռիժվաձեի վիճակը եղել է «կայուն և ծանր». նրա թոքը վնասված է եղել։

Թորնիկե Ռիժվաձեն ինքն է հրաժարական տվել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնից 2025 թվականի ապրիլի սկզբին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ անձամբ կհսկի Թորնիկե Ռիժվաձեի ինքնասպանության փորձի գործը։ Նրա խոսքով՝ պետք է հետաքննվի յուրաքանչյուր մանրուք, այդ թվում՝ Ռիժվաձեի «ինքնասպանությունից առաջ» գրությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031