ՀԷՑ-ը խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու. «Հայաքվե»

ՀԷՑ-ը մեր էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Այն խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու, ու եթե ի վերջո որոշեն անօրինական ձեւով այն մեկին վաճառել, ցանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների` առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու, այսինքն` էլեկտրաէներգիայի համար կրկնակի թանկ ենք վճարելու: Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ: Այդ ստախոսությունը հեշտ է բացահայտել: Այս մասին ասվում է «Հայաքվե»-ի տարածած հայտարարությունում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամեն տարի զեկույց է հրապարակում: 2024-ի զեկույցում ՀԷՑ-ի աշխատանքը բավականին բարձր գնահատականի է արժանացել։

Նշվել է, որ թեպետ հոսանքանջատումներ կան, բայց նախորդ տարիների համեմատ` անջատումները բավականին կրճատվել են, էլեկտրաէներգիայի կորուստ կա, բայց նախորդ տարիների համեմատ` այդ կորուստները կրճատվել են, եւ վիճակը տարեցտարի բարելավվում է։ Այդ զեկույցը վստահաբար դրված է նաեւ Փաշինյանի սեղանին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031