Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժ չկիրառելը: Այս մասին, վկայակոչելով ֆրանսիական «Le Monde» թերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հարցազրույցը, հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:«Նա (Արաղչին — խմբագրություն) ընդգծել է, որ ամենից առաջ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին:

Այդ դեպքում բանակցությունները կարող են շարունակվել»,- հաղորդում է լրատվամիջոցը:Ապրիլի 12-ից Օմանի միջնորդությամբ կայացել է Իրանի և ԱՄՆ միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլ: Միջուկային ծրագրի քննարկմանը միտված հերթական հանդիպումը չեղարկվել էր այն բանից հետո, երբ Իսրայելը հունիսին հարվածել էր Իրանին։

Հունիսի 22-ին Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում գտնվող Իրանի միջուկային օբյեկտներին հարվածել էր նաև Միացյալ Նահանգները:Իրանի իշխանությունները բազմիցս պնդել են, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031