Այս նզովքից հետո էլ շարունակելու ենք սիրով աղոթել ամենքի համար․ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյան

Առավոտից բազմաթիվ հեռախոսներ և հաղորդագրություններ եմ ստացել՝ այսօր հրապարակված անեծքի (անաթեմա (հուն.՝ ἀνάθεμα, նզովք) իմ բանաձևման հետ կապված: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Անհրաժեշտ հավելյալ լուսաբանությունների փոխարեն ներկայացնում եմ միաբանակից եղբորս՝ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի տեսամեկնաբանությունը (քանի որ այն նաև ի՛մ մեկնաբանությունն է և որևէ հայ հոգևորականի):

Կնշեմ միայն՝ թող որևէ մեկն իրեն «չհոգնեցնի» Ճեմարանի բարձրագույն աստվածաբանական կրթություն ստացած հոգևորականին ուսուցանել կամ թելադրություն անել՝ հավատքի կամ հոգևոր կյանքի հետ առնչված խնդրիներին ինչպես արձագանքի կամ ինչպես դրանք լուծի:
Հոգևորականներս մարդահաճ չենք և քաջ գիտենք թե սիրել, թե խրատել, թե հորդորել, թե զգուշացնել, թե հանդիմանել, թե նաև՝ նզովել:

Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է կամ միջնադարյան մի բան, Սբ․ Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական, որը կիրառվում է սրտի ու հոգու խորին ցավով և արտասուքներով. մենք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև հանապազ աղոթք ենք մատուցում անխտիր բոլո՛րի համար, ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ: Եվ այս նզովքից հետո էլ շարունակելու ենք սիրով աղոթել ամենքի համար, որպեսզի մոլորյալները դարձ ապրեն, իսկ ուղղամիտ հավատավորներն անսասան լինեն»,-նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031