Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, հարձակվողը վիրավորվել է, հաղորդել է Kronen Zeitung թերթը։

«Գրացում ներկա պահին լայնածավալ գործողություն է ընթանում: Դպրոցներից մեկում զինված միջադեպ է տեղի ունեցել»,- գրել է ավստրիական պարբերականը՝ հղում կատարելով սեփական տեղեկությանը։ Նախնական տվյալներով՝ հաստատվել է առնվազն մեկ զոհ, պարզաբանել է թերթը։

Նշվել է, որ պատահարի վայր են ուղարկվել ավստրիական Cobra հատուկ ուժերի մի քանի ստորաբաժանումներ։

Ոստիկանությունը հաստատել է, որ հարձակվողը նույն դպրոցի աշակերտ է եղել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ինքնասպան է եղել դպրոցի զուգարանում։ «Կրոնե» հրատարակությունը գրում է, որ հարձակման դրդապատճառը կարող էր լինել այլ աշակերտների կողմից ծաղրի ենթարկվելը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930