2024 թվականի ընթացքում պետությանը և համայնքներին են վերադարձվել 107 միլիոն 341 հազար դրամ արժեքով գույքեր

Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ուսումնասիրությունները և պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն, հայտնաբերել է 328 իրավախախտում:

Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելու ընթացքում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները:

«Այսպիսով, հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված հայցերի հիման վրա կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ: 2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին են վերադարձվել մի շարք գույքեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 107 միլիոն 341 հազար դրամ»,- ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031