Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։

«Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր սեփական տեսլականը։ Հուսով եմ, որ իմ խնդրանքին կաջակցեն», – ասել է նա։

Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավար է դարձել 2007 թ. ապրիլին։ Նա իր պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներից ամենաերկարը։ Վերջին անգամ Կադիրովը վերընտրվել էր 2021 թ. սեպտեմբերին՝ ստանալով ընտրողների ձայների 99,7%-ը։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031