Կիևը մերժում է եռօրյա հրադադարի առաջարկը

Ուկրաինան այսօր մերժել է ժամանակավոր՝ մայիսի 8-ից 11-ը հրադադար հաստատելու՝ Ռուսաստանի առաջարկը։

«Կիևը պատրաստ է հրադադարի, բայց ոչ թե երեք, այլ 30 օրով», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ եռօրյա զինադադարի գաղափարը որակելով «մեծ թատերական ներկայացում»։

Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ Կիևը չի կարող այլ պետություններին անվտանգության երաշխիքներ տալ, եթե նրանց ներկայացուցիչները մայիսի 9-ին մեկնեն Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցելու։

«Մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի տարածքում տեղի ունեցողի համար, քանի որ չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանը այդ օրերին», — ասել է Զելենսկին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930