Զելենսկին ու Թրամփը մեկ շաբաթ առաջ քննարկել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թեման

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեման։

«Դոնալդ Թրամփի արձագանքը շատ կոշտ» էր», — այսօր ասել է Ուկրաինայի նախագահը։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել, բայց նշել է, որ կարճատև այդ հանդիպումը «լավագույնն էր» նրանց միջև մինչ օրս տեղի ունեղած բանակցությունների մեջ։

Զրույցից հետո՝ Հռոմից տուն վերադառնալիս, Դոնալդ Թրամը Truth սոցիալական ցանցում կասկածի տակ էր դրել պատերազմը կանգնեցնելու՝ Վրադիմիր Պուտինի հանձնառությունը և ակնարկել, թե Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930