Գեղարքունիքում մեծ քանակությամբ անասնակեր է հրդեհվել

Մայիսի 1-ին` ժամը 19:17-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի «Համալիր» կոչվող տարածքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։33-ին, մարվել՝ 20։48-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930