Հնդկաստանը փակել է Ինդուսի գետից ջրի հոսքը Պակիստան՝ խախտելով պատմական համաձայնագիրը

Հնդկաստանը 1960 թվականին Ինդուս գետի ջրերի մասին Պակիստանի հետ պատմական պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ դադարեցրել Է Պակիստանի ուղղությամբ Ինդուս գետից ջրի մատակարարումը՝ փակելով բոլոր 4 շլյուզները (նավարկելի, հիդրոտեխնիկական կառույց): Այս մասին հայտնում է ANI News գործակալությունը, փոխանցում է Lenta.ru-ն:

Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Ինդուսի ջրերի արգելափակումը դիտարկում են որպես «պատերազմի ակտ» և մտադիր են պատասխանել բոլոր հնարավոր միջոցներով:

Ավելի վաղ Ջամու և Քաշմիր նահանգի Պահալգամ շրջանում տեղի է ունեցել ահաբեկչություն։ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրում է ահաբեկչական գործունեությանը աջակցելու մեջ, ինչը Պակիստանը կտրականապես մերժում է:

Հիշեցնենք՝ Պակիստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է Հնդկաստանի հետ զինված դիմակայության: Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Հնդկաստանը 48 ժամվա ընթացքում կարտաքսի Պակիստանի բոլոր քաղաքացիներին, որոնք երկրում են գտնվում SAARC վիզային համակարգով:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930