«Առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»։
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի «ԱՊՀ խաղերին» հայ մարզիկներին մասնակցելու հրավերին:
«Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում»,- նշել է նա։
ԱՊՀ երկրների խաղերը կանցկացվեն Ադրբեջանում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը ԱՊՀ 3-րդ խաղերին մասնակցելու հրավերներ է ուղարկել կառույցի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: