Skip to main content

ՀՀ վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով:

Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31