Skip to main content

Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը. Միրզոյան

Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում տեղի ունեցող պանելային քննարկման ժամանակ։

Նա նշել է, որ Երևանի դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելն է՝ կարգավորելով հարաբերությունները Բաքվի հետ, և եկել է ժամանակը Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու ու խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթիվն ու վայրը որոշելու համար։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31