Անդրեասյանը` պաշտոնյաների տգետ լինելու Փաշինյանի հայտարարության մասին

Կարծում եմ, դա պատկերավոր արտահայտություն է, որն ուղղված է նրան, որ ցույց տա, որ իրականում յուրաքանչյուրս ունենք անընդհատ սովորելու կարիք, իսկ դա կարծում եմ առավել քան ակնհայտ փաստ է: Այս մասին ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա խոսել է նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին թե բոլորս, 7 տարի մնացել ենք նույն դասարանում, որ կառավարությունը տգետ է և այլն:

«Այն խնդիրները, որ մենք ունենք և այն անորոշությունները, որ կան, ցույց են տալիս, որ մեր եղած փորձառությունը և գիտելիքը չի կարող բավարար համարվել և անընդհատ կարիք ունի թարմացման, անընդհատ կարիք ունենք յուրաքանչյուրս մեր վրա աշխատելու, որպեսզի նաև կարողանանք ավելի համապարփակ մոտենալ հարցերին։

Դե իսկ կոնկրետ պաշտոնյաների դեպքում դա նաև կարևոր է այն տեսանկյունից, որ կապը իրականության հետ և իրականությունում մեր ընդունած որոշումների արտացոլանքը մեզ համար միշտ լինի հստակ և պարզ: Սա ընդհանրապես բյուրոկրատական համակարգերի ամենամեծ խնդիրներից մեկն է, որ երբ մարդիկ ինչ-որ մի խնդրի շուրջ երկար աշխատում են և այդ աշխատանքը շահառուների հետ անմիջական կապով չի ուղղորդվում, այստեղ կա վտանգ, որ այդ կապը կարող է ուղղակի կորել:

Օրինակ, մենք կարող ենք որոշել մի լավ ծրագիր անել այս ոլորտում, այս շահառուների համար, բայց եթե այդ շահառուների կարծիքը, այդ շահառուների խնդիրները ուսումնասիրված չեն, մեր որոշումները չեն կարող ամբողջական արտացոլել եղած խնդիրները։ Ինձ թվում է շատ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին է խոսքը, որոնք ճիշտ են բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ մենք անձամբ բոլորս տգետ ենք և գյուղացու տգիտությունը գալիս է մեր տգետ լինելուց, արդյոք մտահոգիչ չէ, որ մեր պաշտոնյաների գիտելիքների մակարդակը ցածր է, Անդրեասյանն արձագանքել է.

«Ես դա այդպես չէի անվանի, ես արդեն խոսեցի ինչ կոնտեքստում է պետք այդ հարցերը դիտարկել և կարծում եմ՝ որևէ անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930