Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզում

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 4-ին տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետությունում՝  ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք,  օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031