Չեմ կարդում կնոջս ստատուսները, նրան սիրում եմ որպես իմ կին, այլ ոչ թե ստատուսների հեղինակ. Արմեն Քոլոյանը՝ կնոջ՝ արցшխցիներին վիրավnրելnւ մասին

Ոչ, ես ոչ իմ տիկնոջ, ոչ էլ ուրիշների ստատուսները չեմ մեկնաբանում։ Այսպես արձագանքեց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչպես կմեկնաբանի տիկնոջ՝ Շուշանիկ Ղազարյանի հայտարարություններն արցախցիների մասին:

Ճշտող հարցին՝ իսկ համակարծի՞ք է, որ արցախցիները «մեր հացը լափում են և Աստծուց մոռացաված դժբախտներ են», նա նորից կրկնեց, որ չի մեկնաբանում:

Քոլոյանը միայն հավելեց. «Չեմ էլ կարդում կնոջս ստատուսները, և նրան սիրում եմ որպես իմ կին, այլ ոչ թե ստատուսների հեղինակ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորական մեկնաբանություն է արել արցախցիների մասին:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031