Իմամօղլուն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին իր դատավարությունն անցկացնել ուղիղ եթերում

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարությունը ուղիղ հեռարձակվելու է թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցի ժամանակ։

Հանրահավաքում արհեստական ​​ինտելեկտի կիրառմամբ հավաքվածներին ընթերցվել է Իմամօղլուի նամակը։ «Ես երբեք չեմ կատարել այն հանցագործությունները, որոնք ինձ վերագրվում են, հպարտ եմ իմ արածով որպես քաղաքապետ: Իմ սիրտն ու հոգին ձեզ հետ են: Ինչ էլ որ լինի, ես մեկ քայլ չեմ նահանջի ժողովրդին արժանի ավելի լավ օրերի համար պայքարից: Ես կպահեմ խոստումը, կկատարեմ իմ կյանքի գնով ժողովրդի կողմից ինձ վստահված առաքելությունը»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031