2025 թվականի մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ․ Լևոն Ազիզյան

2025 թվականի մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ առավելագույնը մինչև 7,7 մագնիտուդ ուժգնությամբ՝

1 երկրաշարժ 7 մագնիտուդից բարձր
3 երկրաշարժ 6-ից 7 մագնիտուդով
4 երկրաշարժ 5-ից 6 մագնիտուդով
76 երկրաշարժ 4-ից 5 մագնիտուդով
158 երկրաշարժ 3-ից 4 մագնիտուդով
374 երկրաշարժ 2-ից 3 մագնիտուդով
1107 երկրաշարժ 2 մագնիտուդից ցածր, որոնք մարդիկ հիմնականում չեն զգում:
Այս մասին գրառում է կատարել Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ամենաուժեղը Մյանմայում 7,7 մագնիտուդով ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ էպիկենտրոնն ընկած է եղել Սագայն քաղաքից 16 կմ հեռավորության վրա, օջախի 10 կմ խորությամբ։

Սեյսմիկ էներգիայի ընդհանուր գնահատականը՝ 2,4 x 10¹⁶ ջոուլ (6590 գիգավատ ժամ, համարժեք 5,7 x 10⁶ տոննա տրոտիլ կամ 354,4 ատոմային ռումբ):

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930