Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:

Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

«Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է՝ մեր երկրի համար խիստ էական մի իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական համակարգերի կայունությունը, այլև վկայում է միջազգային կառույցների և ներդրողների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ամուր, խորքային և երկարաժամկետ վստահության մասին:

Տեղաբաշխման գործընթացն ունի իրեն հատուկ ընթացակարգեր, որոնք հանրային խոսքի մեջ ենթադրում են նաև որոշակի սահմանափակումներ: Քանի որ այս առումով հանրության շրջանում շատ հարցեր կան, ժամկետի ավարտից անմիջապես հետո` առաջիկա օրերին, նախատեսվում է կազմակերպել բրիֆինգ:

Օրվա և ժամի վերաբերյալ ավելի հստակ կտեղեկացնենք նախապես»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31