«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները

Ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդ մասին ասված է ավիաընկերության Ֆեյսբուքի էջում:

«Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռք բերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։

Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիների» կայքից, ապա խնդրում ենք ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար։

Նոր օդանավերի ձեռքբերումը կարևոր է ավիաընկերության զարգացման, նոր ու հետաքրքիր ուղղությունների բացահայտման համար։

Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին վստահության համար։

Առաջիկայում «Հայկական ավիուղիները» կներկայանա նոր ու հագեցած պարկով, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել հարմարավետ թռիչքներ մեր ուղևորների համար»,- նշված է գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930