Երեքշաբթի խոսակցություն կունենամ Պուտինի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի՝ մարտի 18-ին, խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը` Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո, գրում է Reuters-ը:

«Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը: Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել: Մենք ցանկանում ենք տեսնել, թե կարո՞ղ ենք վերջ տալ այդ պատերազմին, կարծում եմ՝ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասել է Թրամփը Air Force One-ում գտնվող լրագրողներին՝ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալու ժամանակ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթավերջին Մոսկվա էր ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, որին ընդունել էր Պուտինը: Նրանց բանակցությունները տևել էին 3-4 ժամ, քննարկման թեման էր ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ուղիները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930