Երեկվանից մեկնարկել է մարտի 30-ին կայանալիք Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ «Միասնություն» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է քարոզարշավի մեկնարկն ու հրապարակել լուսանկարներ։
Քարոզարշավի առաջին օրը սկսեցինք թիմային հանդիպումով։
Վաղվանից կսկսենք մեր հանդիպումները Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում։
Միասնությունը հաղթելու է։
Քարոզարշավը, որպես այդպիսին, մեզ համար ձեզ հետ շփվելու մեծ իրադարձություն չէ։ Այս երեք տարիների ընթացքում ես և մեր թիմը ամենօրյա ռեժիմով եղել ենք ձեր կողքին՝ ականջալուր լինելով ձեր խնդիրներին, փորձելով միասին լուծել դրանք։
Մեր թիմը ամբողջովին պատկերացնում է համայնքի խնդիրները և ունի դրանք արագ ու արդյունավետ լուծելու ուղիները։
Ընտրություններին մասնակից մնացած երեք ուժերը այս երեք տարիների ընթացքում մասնակից են եղել համայնքի կառավարմանը, հետևաբար ընտրությունը մեծ չէ՝ կամ ընտրում եք ներկա վիճակը՝ խորացող խնդիրներով, կամ միասնաբար Փարաքարը դարձնում ենք մեր երազանքների համայնքը,- գրել է նա։