Skip to main content

Այսօր այցելել եմ Լևիկ Խաչատրյանին, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արդեն 6-րդ օրն է հացադուլ է իրականացնում. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Այսօր այցելել եմ Լևիկ Խաչատրյանին, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արդեն 6-րդ օրն է հացադուլ է իրականացնում։

Անասելի հպարտություն է իմանալ, որ մեր ժողովրդի մեջ կան այսպիսի հայրենասեր, ուժեղ, պայծառ երիտասարդներ, ովքեր հաշտ չեն, անտարբեր չեն ու չեն հանձնվելու։

Մեծ ոգևորություն եմ ապրել իր հետ շփումներից։ Ինքն իր օրակարգն ունի ու պայքարելու է։ Իսկ լրագրողի հարցին, թե ասում են Ռուբեն Վարդանյանին ուղարկել են, պատասխանել է, թե նման բան կարող է ասել միայն նա, ում միշտ ուղարկում են, ով ինքն իրենով ոչինչ չի որոշում։ Ասել է` ինձ ո՞վ է ուղարկել։ Ոչ ոք։ Ես եմ որոշել ու հացադուլ եմ սկսել։

Ապրես, Լևիկ ջան, թող հպարտ լինեն քո ծնողները, որ քեզ նման զավակ ունեն և քո երեք բալիկները, որ քեզ նման հայր ունեն»։

Լրահոս

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը տեսնում է որպես ԵԱՏՄ անդամ և ակնկալում է, որ երկիրը կշարունակի համագործակցությունը միության շրջանակում։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է, իսկ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12,4 մլրդ դոլարի։ «Մենք շատ ենք հույս ունենում, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է նա։

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

- Այս թեմայով -