Կրեմլն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իր զինվորականներին տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, դրանք անհանգստություն են առաջացնում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այդ մասին հայտարարությունները երբեմն հակասական են։
«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք այդ բոլոր հաղորդումներին, այդ մասին եվրոպացիների բոլոր, երբեմն հակասական պաշտոնական հայտարարություններին: Դա առաջացնում է մեր անհանգստությունը, որովհետև խոսքը վերաբերում է զորակազմի տեղակայմանը, ՆԱՏՕ-ի երկրների զորակազմերի հնարավոր ուղարկմանն Ուկրաինա, դա բոլորովին այլ նշանակություն է ձեռք բերում մեր անվտանգության տեսակետից, ուստի այդ թեման կարևոր է մեզ համար», — Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաների, հաղորդել էր, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգտոնին առաջարկել Ուկրաինայում տեղակայել մինչև 30 000 զինվորական Եվրոպայի երկրներից։