ՀՀ քաղաքացիություն ստանալու և հրաժարվելու համար տուրքի չափը փոխվելու է

ՀՀ ԱԺ–ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Այն ընդունվեց 65 կողմ և 33 դեմ ձայներով։

Ըստ այդմ՝ քաղաքացիություն շնորհելու համար տուրքը սահմանվելու է 50 000 դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ 150 000 դրամ։

Տուրքերի վճարումից ազատվում են քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականները։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս որոշումն ընդունել է 2024 թվականի հոկտեմբերի 17-ին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031