Թրամփի երդմնակալության արարողությունը դիտել է 24,6 մլն հեռուստադիտող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հեռարձակումը դիտել է 24,6 միլիոն հեռուստադիտող, հայտնում է Nielsen վերլուծական ընկերության մամուլի ծառայությունը։

Ավելի քան 24 միլիոն մարդ ՀՀ ժամանակով ժամը 19:30-ից մինչև 04:00-ն հետևել է արարողությանը: Այն ուղիղ եթերով հեռարձակվել է 15 հեռուստաալիքով։

Վերլուծաբաններն արձանագրել են հանդիսատեսի ուշադրության գագաթնակետը հեռարձակման սկզբում. ՀՀ ժամանակով 21:15-ին երդմնակալությանը հետևել է 34,4 միլիոն հեռուստադիտող:

Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել 35-54 տարեկան ամերիկացիների շրջանում:

2017 թվականին մոտ 31 միլիոն մարդ է հետևել Թրամփի նախագահի պաշտոնում երդմնակալությանը։

2021 թվականին դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը դիտել է 33,8 միլիոն հեռուստադիտող։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031