Հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում․ մանրամասնում է Երևանի քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետարանը մանրամասնել է, թե ինչպիսի տոմսային փաթեթներ են առաջարկվում քաղաքացիներին հանրային տրանսպորտից օգտվելու համար։ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ http://transport.yerevan.am կայքում քաղաքացիները կարող են ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել իրենց հարմար տարբերակը։

«Որպեսզի ձեր ընտրությունն ավելի դյուրին լինի, մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել ենք առավել տարածված երկու փաթեթները։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրանց հնարավորություններն ու արժեքները։Այցելեք transport.yerevan.am կայք և գտեք ձեր կարիքներին համապատասխան լավագույն տարբերակը»,- ասված է հաղորդագրության մեջ, որին կցվել է նաև տեսանյութ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031