Կարեն Գիլոյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ Կարեն Գիլոյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:

Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Գիլոյանը հունվարի 3-ին ազատ դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն: Նա ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերից:

Դեռևս հայտնի չէ, թե ով կփոխարինի Կարեն Գիլոյանին:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031