Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսները․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգան Ավինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուսները։

«Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այսօրվանից երթուղի դուրս եկան 171 նոր ավտոբուսները։

Սա կարևոր քայլ է մեր քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավման և քաղաքացիների համար ավելի ապահով ու որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031