Արշակ Կարապետյանը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել Հայաստանում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։

NEWS.am-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ Արշակ Կարապետյանը 05.12.2024 թվականից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:

Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում:

Սա նշանակում է, որ Արշակ Կարապետյանը բերման է ենթարկվել Հայաստանում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031