Այս ամենի հետևում քաղաքական պատվեր է դրված․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ավիավթարի վարկածը

ՌԴ-ն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ չի վարել Ակտաուի մոտ ավիավթարի վարկածներ մշակելու շուրջ, այդ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր է դրված: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ ։

Ինչ է հայտնի Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին

«Համացանցում ՆԱՏՕ-ի երկրներում գտնվող օտարերկրյա գործակալների մատուցմամբ կեղծիք է տարածվում այն մասին, որ Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի ինչ-որ բարձրաստիճան աշխատակիցներ, իբր, բանակցություններ են վարել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի վարկածների մշակման շուրջ ։ Այս առումով ոչ մի բանակցություն նշված երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ չի ընթացել»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում ։

Նման չարամիտ ապատեղեկատվության հետևում կանգնած է քաղաքական պատվեր, նշել են նախարարությունում։

Նաև նշել են, որ ավիավթարի պատճառների հետաքննությունն իրականացվում է պրոֆիլային գերատեսչությունների կողմից:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031