Ալեն Սիմոնյանի հանդիպումն անհետ կորածների հարազատների հետ ավարտվել է. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն անհետ կորած զինծառայողների հարազատների հետ ավարտվել է: Մեկ ժամից ավելի տևած բանակցություններից հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 28-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նրանց առաջարկել էր ներս մտնել ԱԺ՝ ներսում հարցը քննարկելու համար։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031