Մագդեբուրգում ի նշան սգո փակվել են մշակութային բոլոր հաստատությունները

Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակումից հետո քաղաքային իշխանությունները որոշել են մի քանի օրով փակել բոլոր քաղաքային մշակութային հաստատությունները։ Դրանց թվում են թատրոններն ու թանգարանները։ Այս որոշումն ընդունվել է՝ ի նշան ողբերգության զոհերի, հայտնել են Մագդեբուրգի վարչակազմի ներկայացուցիչները։

Ավտոմեքենայում գտնվող տղամարդու կողմից իրականացված հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, առնվազն 68-ը՝ վիրավորվել։ Քաղաքի իշխանությունները բնակիչներին խնդրել են խուսափել Մագդեբուրգի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի տարածքից, որտեղ հետաքննությունը շարունակվում է։

Ցավակցություն հայտնել ցանկացող բնակիչների համար քաղաքի եկեղեցիներից մեկում ծաղկադրման վայր կկազմակերպվի։ Այսօր երեկոյան ժամը 19:00-ին Մագդեբուրգի տաճարում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930