Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հանդիպման լավագույն վայրը` թանգարան» խորագրով կրթական ծրագրին. (տեսանյութ)

«Սովորենք լիարժեք եւ հավասար պայմաններով ապրել ինչ-ինչ պատճառներով մեզանից տարբերվող մարդկանց հետ»:

Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հիշեցնելով, որ #կրթվելընորաձեւէ:

«2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,- գրել է Հակոբյանը:

Իր էջերում հրապարակելով նաև տեսանյութ, Հակոբյանը գրել է.

«Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մասնակցեցինք «Հանդիպման լավագույն վայրը` թանգարան» խորագրով կրթական ծրագրին, որի ընթացքում Երևանի հայ-հունական պետական քոլեջի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 3 ուսանողները ելույթ ունեցան կարճ դասախոսություններով, ինչպես նաև երգեցին և նվագեցին մեզ համար։

Ծրագիրն իրականացվում է թանգարանի և ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) ապագա զբոսավարների համագործակցության շրջանակում»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031