Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկը մահացել է

Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է խորհրդարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով:

Այս մասին հայտնել է Աբխազիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ Աբխազիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ հանրապետության խորհրդարանում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկու պատգամավոր։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կան Կվարչիայի և Վախթանգ Գոլանձիայի մասնակցությամբ։

Խարազիան մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով Կվարչիային և Գոլանձիային։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031