Բոլոր տեղակալներս ազատվել են պաշտոններից, իմ իրավունքն է՝ աշխատել կամ չաշխատել նրանց հետ. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կադրային փոփոխությունները բնական և անհրաժեշտ գործընթաց են:

«Իմ նշանակումից հետո նախարարի բոլոր տեղակալներն ազատվել են պաշտոններից։ Նորմալ է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Նախարարի իրավունքն է՝ աշխատել կամ չաշխատել որևէ տեղակալի հետ»,- ընդգծեց նա:

Գալյանը չմեկնաբանեց կադրային փոփոխությունների պատճառները՝ նշելով, որ դրանք հարցեր են, որ պատճառաբանություն չեն ենթադրում. «Օրենքի վրա հիմնված որոշումներ եմ կայացնում, օրենքը թույլատրում է, որ նման որոշումներ կայացնեմ»։

Ըստ նրա՝ խնդիրը կամայականությունը չէ, այլ՝ օրենքի բովանդակությունն ու պաշտոնի էությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031